24.04.20
105 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
|
Հայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով, դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից: Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ:Մեկ դար առաջ թուրքերը որոշեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ, մի ողջ ժողովուրդ, չնայելով սեռին ու հասակին: Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով, որ հայ էր: Ցեղասպանության պատճառով հարյուրավոր երեխաներ լույս աշխարհ չեկան, հարյուրավոր մարդիկ մեռան գաղթի ճանապարհին, հազարավոր մարդիկ թողեցին իրենց հայրենիքը ու գաղթեցին օտար երկրներ, հազարավոր աչքեր արցունքով լցվեցին: Մի ամբողջ ազգ մեռավ թուրքի սրով:Այդ օրից անցել է արդեն 105 տարի, ...
Մանրամասն |
|
06.04.20
ԻՆՉՊԵՍ ԱՌՑԱՆՑ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։ Տեսահոլովակը զետեղված է հետևյալ հղմամբ:
|
|
28.01.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
|
Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց և կայացավ երկրի համար չափազանց դժվար ժամանակահատվածում: Յուրաքանչյուր ազգի հարատևման կարևորագույն պայմաններից մեկը հզոր բանակն է:Հայոց հաղթանակած բանակում ծառայելը՝ մեծ պատասխանատվություն է և պատիվ:Մենք միշտ ականատես ենք եղել հայ զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, ինչը ավելի ու ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում երիտասարդ սերնդի մոտ, ինչի վառ ապացույցն է ապրիլյան քառօրյա պատերազմն ու բանակի կազմավորման օրվանից մինչ այսօր մղվող շատ ու շատ մարտեր ի հաշիվ զինվորի կյանքի, որոնց յուրաքանչյուրի կորուստը մեծ վիշտ է մեզ համարՙ, սակայն միասնական ժողովուրդն ու մարտունակ բանակն է երկրի ...
Մանրամասն |
|
05.01.20
Շնորհավոր Սուրբ Ծնունդ
|
Ճրակալույց Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրը: «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել: Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցվում՝Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին:Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը ...
Մանրամասն |
|
31.12.19
Շնորհավոր Նոր տարի
|
Ահա 2019թվականը ևս մոտեցավ ավարտին իր դժվարություններով և բազում հաջողակ և գեղեցիկ պահերով: Եկեք շնորհակալ լինելով և մեծ սիրով ճանապարհենք 2019 թվականը և նորանոր սպասումներով և նպատակներով դիմավորենք նոր՝ 2020թվականը: Թող 2020թվականը լինի արդարության, հաջողության, բերքառատության և արևշատության տարի, ինչպես նաև իր գեղեցիկ թվային դասավորության նման կրկնակի բարեկեցությամբ մշտապես հատկանշելի լինի նախորդ և գալիք տարիների համար: Շնորհավոր Ամանոր:
|
|
09.05.19
Մայիսի 9-ի շնորհավորանք
|
Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ և ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում և Շուշիի ազատագրման պայքարում` դրսևորելով ռազմավարական տաղանդ ու արիություն: Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, և այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեր զավակներին ու թոռներին այսօր պատմում ենք հայ տաղանդավոր զորահրամանատարների և քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, հիշում ենք, որ ֆաշիզմի դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն ...
Մանրամասն |
|
24.04.19
Հիշում ենք և պահանջում
|
Հարգելի՛ընթերցող . Աներևակայելի հուզմունքով է շարադրվում այս տողերը, քանի որ ամեն մի անցնող դար ,տարի ,ամիս , օր և նույնիսկ վայրկյան յուրաքանչյուր հայ սկսած մանկանից մինչև ծերունի կարողանում է զարմացնել ամբողջ աշխարհին իր ամենաբարձր և վեհ, գերմարդկային բացառիկ հատկանիշներով:Ասում են, եթե աշխարհում ինչ որ մի լավ բան կա, ուրեմն շատ շատ քիչ է և նույնիսկ դարը մեկ է նորից ծնվում, ուրեմն այդ շատ քչերից մեկը հայ ազգն է: Նախկինում, այսօր և հարատեվ այդ լավի շարքերը պիտի լրացնի հայը: Սակայն լավին և առավելին հասնելու ճանապարհը շատ դժվար է , ու նույնիսկ անհաղթահարելի: Շատերն են ձգտել, ու այսօր էլ են ձգտում հասնելու այդ ամենին բայց կորել են կես ճանապարհին: Իսկ հայը եղել է կա ու կմնա հավերժ: 1915թվականից անցել ...
Մանրամասն |
|
21.04.19
Շնորհավոր Սուրբ Զատիկ
|
Հարգելի′ հայրենակիցներ.Իմ և Մեղրաշենի համայնքապետարանի աշխատակիցների անունից, Շնորհավորում եմ Սուրբ Զատիկի տոնի առթիվ:«Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս» -ուստի մաղթում եմ բոլոր քրիստոնյա ժողովրդին համախմբվածություն և անսահման նվիրվածություն յուրաքանչյուրիս`մեկս մյուսիս հանդեպ:«Անցյալը երբեք չես կարող ջնջել,Ինչպես չես կարող տեսնել ապագան: Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան»:Անցածը չմոռանալով ապրենք մեր ներկան առավել գեղեցիկ և քրիստոնյա ազգին բնորոշ բոլոր առաքինություններով, լավ և բարի պատվիրաններով: «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՅՐԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ»Մեղրաշեն համայնքի ղեկավար ...
Մանրամասն |
|
29.03.19
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
2019 թվականի մարտի 29-ին տեղի ունեցավ հանրային լսում ՕՐԱԿԱՐԳ 1.Մեղրաշեն համայնքի հիմնախնդիրների իրականացման հնարավոր տարբերակների քննարկման և ծրագրի իրականացման համար պետական բյուջեից տրվող սուբվենցիայի նպատակային օգտագործման մասին: 2.Մեղրաշենի համայնքապետարանի հողային հաշվեկշռում գտնվող պահուստային հողերի կարգավիճակի քննարկման մասին:
|
|
26.03.19
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում մարտի 23-ին կայացավ համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը մեկնարկվել է ժամը 10:00-ին: Գործողությունների պլանով նախատեսված էր միջնակարգ դպրոցի, արվեստի դպրոցի, հանգստի գոտու, եկեղեցու, գերեզմանատան և համայնքապետարանի տարածքների մաքրում:Մաքրվում են նաև ներհամայնքային ճանապարհների հարակից տարածքները:Շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են համայնքապետարանի, միջնակարգ և արվեստիդպրոցների կոլեկտիվները, աշակերտներ և մի խումբ կամավորներ:Մաքրման աշխատանքների համար օգտագործվել են 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ և մեկ մաքրող տրակտոր:Հավաքված աղբը տեղափոխվում է համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 |