Այսօր: Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2020թ.
Մեղրաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.04.20 105 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Հայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով, դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից: Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ:Մեկ դար առաջ թուրքերը որոշեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ, մի ողջ ժողովուրդ, չնայելով սեռին ու հասակին: Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով, որ հայ էր: Ցեղասպանության պատճառով հարյուրավոր երեխաներ լույս աշխարհ չեկան, հարյուրավոր մարդիկ մեռան գաղթի ճանապարհին, հազարավոր մարդիկ թողեցին իրենց հայրենիքը ու գաղթեցին օտար երկրներ, հազարավոր աչքեր արցունքով լցվեցին: Մի ամբողջ ազգ մեռավ թուրքի սրով:Այդ օրից անցել է արդեն 105 տարի, ... Մանրամասն
06.04.20 ԻՆՉՊԵՍ ԱՌՑԱՆՑ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է  կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։

Տեսահոլովակը զետեղված է հետևյալ հղմամբ:

28.01.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց և կայացավ երկրի համար չափազանց դժվար ժամանակահատվածում: Յուրաքանչյուր ազգի հարատևման կարևորագույն պայմաններից մեկը հզոր բանակն է:Հայոց հաղթանակած բանակում ծառայելը՝ մեծ պատասխանատվություն է և պատիվ:Մենք միշտ ականատես ենք եղել հայ զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, ինչը ավելի ու ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում երիտասարդ սերնդի մոտ, ինչի վառ ապացույցն է ապրիլյան քառօրյա պատերազմն ու բանակի կազմավորման օրվանից մինչ այսօր մղվող շատ ու շատ մարտեր ի հաշիվ զինվորի կյանքի, որոնց յուրաքանչյուրի կորուստը մեծ վիշտ է մեզ համարՙ, սակայն միասնական ժողովուրդն ու մարտունակ բանակն է երկրի ... Մանրամասն
05.01.20 Շնորհավոր Սուրբ Ծնունդ
Ճրակալույց Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրը: «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել: Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցվում՝Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին:Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը ... Մանրամասն
31.12.19 Շնորհավոր Նոր տարի

Ահա 2019թվականը ևս մոտեցավ ավարտին իր դժվարություններով և բազում հաջողակ և գեղեցիկ պահերով:

Եկեք շնորհակալ լինելով և մեծ սիրով ճանապարհենք 2019 թվականը և նորանոր սպասումներով և նպատակներով դիմավորենք նոր՝ 2020թվականը:

Թող 2020թվականը լինի արդարության, հաջողության, բերքառատության և արևշատության տարի, ինչպես նաև իր գեղեցիկ թվային դասավորության նման կրկնակի բարեկեցությամբ մշտապես հատկանշելի լինի նախորդ և գալիք տարիների համար:

Շնորհավոր Ամանոր:

09.05.19 Մայիսի 9-ի շնորհավորանք
Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ և ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում և Շուշիի ազատագրման պայքարում` դրսևորելով ռազմավարական տաղանդ ու արիություն: Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, և այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեր զավակներին ու թոռներին այսօր պատմում ենք հայ տաղանդավոր զորահրամանատարների և քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, հիշում ենք, որ ֆաշիզմի  դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն ... Մանրամասն
24.04.19 Հիշում ենք և պահանջում
Հարգելի՛ընթերցող . Աներևակայելի հուզմունքով է շարադրվում այս տողերը, քանի որ ամեն մի անցնող դար ,տարի ,ամիս , օր և նույնիսկ վայրկյան յուրաքանչյուր հայ սկսած մանկանից մինչև ծերունի կարողանում է զարմացնել ամբողջ աշխարհին իր ամենաբարձր և վեհ, գերմարդկային բացառիկ հատկանիշներով:Ասում են, եթե աշխարհում ինչ որ մի լավ բան կա, ուրեմն շատ շատ քիչ է և նույնիսկ դարը մեկ է նորից ծնվում, ուրեմն այդ շատ քչերից մեկը հայ ազգն է: Նախկինում, այսօր և հարատեվ այդ լավի շարքերը պիտի լրացնի հայը: Սակայն լավին և առավելին հասնելու ճանապարհը շատ դժվար է , ու նույնիսկ անհաղթահարելի: Շատերն են ձգտել, ու այսօր էլ են ձգտում հասնելու այդ ամենին բայց կորել են կես ճանապարհին: Իսկ հայը եղել է կա ու կմնա հավերժ: 1915թվականից անցել ... Մանրամասն
21.04.19 Շնորհավոր Սուրբ Զատիկ
Հարգելի′ հայրենակիցներ.Իմ և  Մեղրաշենի համայնքապետարանի աշխատակիցների անունից, Շնորհավորում եմ Սուրբ Զատիկի տոնի առթիվ:«Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս» -ուստի մաղթում եմ բոլոր քրիստոնյա ժողովրդին համախմբվածություն և անսահման նվիրվածություն  յուրաքանչյուրիս`մեկս մյուսիս հանդեպ:«Անցյալը երբեք չես կարող ջնջել,Ինչպես չես կարող տեսնել ապագան: Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան»:Անցածը չմոռանալով  ապրենք մեր ներկան առավել գեղեցիկ և քրիստոնյա ազգին բնորոշ բոլոր առաքինություններով, լավ և  բարի պատվիրաններով: «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՅՐԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ»Մեղրաշեն համայնքի ղեկավար ... Մանրամասն
29.03.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

2019 թվականի մարտի 29-ին տեղի ունեցավ հանրային լսում

ՕՐԱԿԱՐԳ

1.Մեղրաշեն համայնքի հիմնախնդիրների իրականացման հնարավոր տարբերակների քննարկման և ծրագրի իրականացման համար պետական բյուջեից տրվող սուբվենցիայի նպատակային օգտագործման մասին:
2.Մեղրաշենի համայնքապետարանի հողային հաշվեկշռում գտնվող պահուստային հողերի կարգավիճակի քննարկման մասին:

26.03.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում  ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում մարտի 23-ին կայացավ համապետական շաբաթօրյակ:  Շաբաթօրյակը մեկնարկվել է ժամը 10:00-ին: Գործողությունների պլանով  նախատեսված էր միջնակարգ դպրոցի, արվեստի  դպրոցի, հանգստի գոտու, եկեղեցու,  գերեզմանատան և համայնքապետարանի տարածքների մաքրում:Մաքրվում  են նաև  ներհամայնքային ճանապարհների հարակից տարածքները:Շաբաթօրյակին ակտիվ  մասնակցում են համայնքապետարանի, միջնակարգ և արվեստիդպրոցների կոլեկտիվները, աշակերտներ և մի խումբ կամավորներ:Մաքրման աշխատանքների համար օգտագործվել են 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ և մեկ մաքրող տրակտոր:Հավաքված աղբը տեղափոխվում է համայնքի ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
Տեսահոլովակներ
Տեսահոլովակներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ՄԵՂՐԱՇԵՆ

(098)061053

mexrashen2011@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner